Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հայաստանի արտգործնախարարը քննադատեց ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումները

Հայաստանի արտգործնախարարը քննադատեց ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումները
09.09.2014 | 16:47

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին ու տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:
Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում ասել է. «Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս հայտարարել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և այդ հայտարարությունները համահունչ են Հայաստանի մոտեցումներին»։
«Պետք է նշեմ, որ Մինսկի խմբի երկու համանախագահները նաև ՆԱՏՕ-ի անդամ են: Այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայի և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, ձևակերպումներ են ներառվել, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին, առաջարկներին և մոտեցումներին։ Չի համապատասխանում նաև այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել էին վերջին տարիներին ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, դա վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը»։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ